Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առավոտից տեղեկություններ էին շրջանառվում, որ ձերբակալվել են մի շարք հոգևորականներ․ նրանք են՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ (Գարեգին Բ-ի քրոջ որդին), Տեր Ղևոնդ քահանաները։
ՀՀ ՔԿ-ից Araratnews-ին փոխանցեցին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ:
Կառույցից նշեցին, որ լրացուցիչ հանդես կգան հայտարարությամբ։
Հիշեցնենք՝ Araratnews-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ կապված Տեր Արամի այն հայտարարության հետ, որ 2021-ին ընդդիմության հանրահավաքներին վերջինս մասնակցել է վերադասի, այսինքն՝ Տեր Մկրտչի հրահանգով, որն Արագածոտնի թեմի առաջնորդն է։
Իսկ Պետրոս Ղազարյանի հարցին՝ ինչ կլիներ, եթե չգնար, Տեր Արամը պատասխանել էր. «Խնդիրներ կլինեին, պետք է հստակ բացատրեի ինչու չեմ գնում. ուրեմն քաղաքական այլ հայացքներ ունեմ, եթե չեմ գնում։ Եկեղեցականը ոչ թե պետք է ընդդիմադիր հայացքներ ունենա, այլ այդ պահի թելադրանքը վերեւից այդպիսին էր, եւ դա նաեւ ինձ էր անհարմարություն պատճառում, որովհետեւ ֆիզիկական առումով շատ հոգնեցուցիչ էր, եւ ես էլ դեմ էի, որ գնամ որեւէ քաղաքական շահ պաշտպանեմ. իմ շահը մարդկանց փրկությունը պետք է լիներ»։