Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում կտրուկ է արձագանքել մայրաքաղաքում ստեղծված տրանսպորտային իրավիճակին՝ նշելով, որ դա ոչ թե խցանում, այլ ուղիղ իմաստով՝ քաոս է։

«Ես երեկ 18։20-ի սահմաններում հեծանիվով Բաղրամյան 26 էի փորձում հասնել կառավարությունից, բայց խցանումների պատճառով ֆիզիկապես չէր ստացվում։ Շատ լավ մեքենաները բերում, բերում, բերում, բերում, բերում, բերում, բերում, բերում, բերում․․․․ որտե՞ղ են տեղավորվելու այդ մեքենաները։ Ես համաձայն եմ, որ նույնիսկ խցանման պարագայում ավելի լավ է էլեկտրամոբիլ լինի, որովհետև խցանման մեջ կանգնած մեքենայի շարժիչը աշխատում է, արտանետումները մեր միջավայն են վնասում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ մյուսները իրենից շատ են տեղեկացված խցանումների վերաբերյալ, նշելով, որ ինչ որ տեսել է, դա սարասափելի է․ «Դա բառիս բուն իմաստով ճգնաժամ է, չի կարելի թույլ տալ, որ նման իրավիճակ լինի, բոլոր երկրներում էլ լինում են խցանումներ, բայց խցանում էլ կա, խցանում էլ, դա խցանում չի, դա քաոս է»։ 

 

752