Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցների կողմից սույն թվականի հոկտեմբերի 17-ին  ««Սևան» ազգային պարկ»-ի տարածքում՝ «ONE LIFE» հանգստյան գոտում, արձանագրվել է, որ վարձակալ «Գրասառ» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է ապօրինի շինարարություն։ Այս մասին հայտնել է էկոպարեկային ծառայությունը:

 

«Մասնավորապես արդեն կառուցվել էր լողավազանի նմանվող 8 մ լայնության, 24 մ երկարության և 1,5 մ բարձրության բետոնյա շինություն։

 

Նշված փաստով նույն օրը կազմվել է համապատասխան արձանագրություն, ինչից հետո վարձակալը սեփական նախաձեռնությամբ ձեռնամուխ է եղել ապօրինի շինության ապամոնտաժման աշխատանքներին։

 

Արդյունքում սույն թվականի հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում վարձակալի կողմից նշված շինությունն ամբողջությամբ ապամոնտաժվել է, շինաղբը հեռացվել է տարածքից»,- ասված է հաղորդագրության մեջ։

1069