Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման հնարավորությունը դեռևս ամբողջությամբ սպառված չէ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք մշտապես կարծել ենք, որ Հոկտեմբերի 27-ը պետք է մեկ օր առաջ բացահայտվի։ Ուզում եմ հիշեցնել Հրանտ Մաթևոսյանի խոսքերը՝ «Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվեր հոկտեմբերի 28-ին»։ Կարծում եմ, դեռ հնարավորություն կա հասնելու լիարժեք բացահայտման»,– ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ կան գործով կարևոր վկաներ, որոնք այս պահին Հայաստանի տարածքում չեն գտնվում և չեն հարցաքննվել, սակայն նրանց ցուցմունքները կարող են վճռորոշ լինել գործի ամբողջական բացահայտման համար։

«Հոկտեմբերի 27-ի բացահայտման ուղղությամբ մենք հսկայական անելիք ունենք։ Գլխավոր դատախազը ընտրվելու ժամանակ խոստացել էր, որ Հոկտեմբերի 27-ի բացահայտումը պետք է լինի մեր բոլորիս պատվի հարցը։ Իրավապահ մարմինները պետք է նման բարդ գործերը բացահայտեն, որպեսզի կարողանան կանխել հնարավոր զարգացումներն ապագայում»,–հավելեց Քոչարյանը։

Նշենք, որ այսօր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է:

1065