Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները հեռավոր դիտակետերում ծառայող զինծառայողներին շնորհավորել են Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից զինծառայողներին հանձնվել են վկայականներ, ՌԴ ՊՆ գերատեսչական պարգևներ, իսկ դիտակետերում իրենց ծառայությունը լավ կատարած զինծառայողներին հանձնվել են արժեքավոր նվերներ:

Տոնական օրվա ընթացքում խաղաղապահ զինվորականներին ներկայացվել է Արցախի ստեղծագործական, երաժշտական, պարային խմբերի և ռազմավարական նշանակության Հրթիռային զորքերի երգի-պարի համույթի տոնական ծրագիր: Բոլոր դիտակետերում, խմբավորման շտաբում, ինչպես նաև տեղի բնակչության համար Մշակույթի տանը մեկ շաբաթվա ընթացքում համույթը հանդես կգա համերգային լայն ծրագրով:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

23 Փետրվար, 2021 10:46
50
; ;