Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ ընտրությունների կարիք չկա։

«Կարող է լինել աշխարհացունց իրադարձություն, և դրանից ոչ մի երկիր ապահովագրված չէ, բայց մենք պատրաստվում ենք հունիսին կայանալիք հերթական ընտրություններին»,– ասաց նա։

Խոսելով ընդդիմադիր գործիչների կալանավորման վերաբերյալ հարցերի մասին՝ Հարությունյանը նշեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են․  «Մենք ապրում ենք իրավական պետությունում, և բոլոր նրանք, ովքեր հանցանք են գործում, լինի դա ընդդիմություն, իշխանություն, հայտնվում են համապատասխան տեղերում, կամ հարուցվում են համապատասխան վարույթներ: Մեր մեղավորությունն այդտեղ թերևս այն է, որ, այնուամենայնիվ, այդ համակարգերն այնպես արագ չեն բարեփոխվել և զարգացել, որպեսզի նմանատիպ գործերը իրենց ժամանակին, ոչ թե մի քանի տարում, այլ ամիսների ընթացքում ավարտվեն, և նման խոսակցությունները ի չիք կլինեն:

Մենք խոսքի համար չենք կալանավորում, և, առհասարակ, գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի: Իրավապահները կալանավորում են ՔՕ-ի համապատասխան հոդվածներով նկարագրված իրավիճակներում»:

1005