Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մարիաննա Ղահրամանյանի՝ ՀՀ քարտեզը կիսատ-պռատ անվանելուն։

«Ձեր ուժն է «կիսատ-պռատ», ոչ թե մեր պետությունը:

Քիչ առաջ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն ԱԺ թիվ մեկ ամբիոնից Հայաստանի Հանրապետության քարտեզն անվանեց «կիսատ», ինչը վերահաստատում է մեր պնդումն այն մասին, որ այս ուժը պատերազմի կուսակցություն է մյուս երկու ուժերի հետ միասին, և բացատրում է, թե ինչու են իրենք խոչընդոտում նոր Սահմանադրության ընդունմանը:

Ուժեղ Հայաստանը կա՛մ հիմա պետք է հայտարարի, որ չի կիսում Ղահրամանյանի դիրքորոշումը «կիսատության» մասին, կա՛մ կրկնի, որ դա իրենց տեսակետն է:

Հ.Գ. Չնայած մի հոգի ունեն, որ հայ սակրավորի մահն էր ուզում, բայց «Ուժեղ Հայաստանը» չդատապարտեց այդ հայտարարությունը»,- գրել է պատգամավորը:

165