ԱՄՆ-ն կվճարի զինվորականների աշխատավարձերը՝ չնայած «շաթդաունին»
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ վարչակազմը կկարողանա որոշ զինծառայողների վճարել արդեն հոկտեմբերի 31-ին՝ չնայած դաշնային կառավարության աշխատանքի դադարեցմանը։ Այս մասին լրագրողներին ասել է փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Կարծում եմ, որ կկարողանանք շարունակել վճարել զինվորներին ուրբաթ օրը», - ասել է նա լրագրողներին Վաշինգտոնում, հաղորդում է Politico-ն։
«Ցավոք, մենք չենք կարողանա վճարել բոլորին, քանի որ դեմոկրատները մեզ շատ դժվարին դրության մեջ են դրել»,- հավելել է նա։ Ինչպես նշում է հրատարակությունը, այս ամսվա սկզբին Պենտագոնը վճարել է զինծառայողներին՝ օգտագործելով գիտական հետազոտությունների և զարգացման միջոցները։
Սակայն փոխնախագահը չի մանրամասնել, թե ինչպես է այս անգամ վճարվելու աշխատավարձը։
29 Հոկտեմբեր, 2025 13:08
824
Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ում շուտով կավարտվի շաթդաունը
10 Նոյեմբեր, 2025 11:38
ԱՄՆ-ում շարունակվող շաթդաունը դարձել է երկրի պատմության մեջ ամենաերկարատևը
05 Նոյեմբեր, 2025 12:22
Քանի դեռ Իրանը հարձակվում է Հորմուզում գտնվող նավերի վրա, նրա հետ բանակցություններ չեն լինի․ Վենս
04 Սեպտեմբեր, 2026 14:01
ԱՄՆ-ն ունի բավարար հզորություն ամբողջ աշխարհում առկա սպառնալիքներին դիմակայելու համար․ Վենս
01 Սեպտեմբեր, 2026 11:07
Վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանում իրավիճակը ամենախաղաղն է եղել․ Վենս
22 Հունիս, 2026 15:50