Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն մոտ է մասնակիորեն փակված դաշնային կառավարության աշխատանքների վերսկսմանը։ Նա այս մասին ասել է  լրագրողներին։

 «Կարծես թե մենք շատ մոտ ենք շաթդաունի դադարեցմանը»,- ընդգծել է Թրամփը։

Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը նախկինում հայտարարել էր, որ երկու կուսակցությունների օրենսդիրները մոտ են կառավարության գործունեության վերսկսման շուրջ համաձայնությանը։

ԱՄՆ դաշնային կառավարության մասնակի փակումը սկսվել է հոկտեմբերի 1-ի կեսգիշերին, քանի որ Կոնգրեսում իշխող հանրապետական ​​և ընդդիմադիր դեմոկրատական ​​կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ մի շարք ծախսերի, այդ թվում՝ առողջապահության ոլորտի ծախսերի հարցում։

495