Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 29-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին աջակցել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությանը՝ արգելելու երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը, այդ թվում՝ նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը»։
Ըստ տեղեկությունների՝ «Վրացական երազանքը» հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ արգելելու «Միասնություն-Ազգային շարժում», «Կոալիցիա հանուն փոփոխությունների - Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա», և «Հզոր Վրաստան – Լելո, ժողովրդի համար, ազատության համար» երեք ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը։
«Երբ նրանք (ընդդիմությունը ) այդպես նպատակաուղղված վնասում են քաղաքական միջավայրը արտաքին ֆինանսավորմամբ, իմ կարծիքով, պայմաններ են ստեղծվում, որ նման քաղաքական կուսակցություններն այլևս գոյություն չունենան մեր քաղաքական տարածքում», - ասել է երկրի նախագահը։