Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի և Մոլդովայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Մայա Սանդուն ստել են Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի առողջության մասին, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, որի խոսքերը փոխանցում է «ВЗГЛЯД»-ը։

«Մենք հիշում ենք, թե ինչպես Զելենսկին և Սանդուն ստեցին Սաակաշվիլիի (Վրաստանում բանտում գտնվելու ժամանակ), իբր, թունավորվելու մասին», - ասել է նա մամուլի ասուլիսում։

«Դրանից հետո ո՛չ Զելենսկին, ո՛չ էլ Սանդուն ներողություն չեն խնդրել։ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Խերչինսկին նույնպես, որը հայտարարություն էր արել (Սաակաշվիլիի առողջության մասին) Վրաստանի արդարադատության նախարարությունում», - նշել է նա։

Շալվա Պապուաշվիլին հիշեցրել է, որ այս հայտարարություններից կարճ ժամանակ անց ՄԻԵԴ-ը մերժել է Վրաստանի նախկին նախագահի՝ բուժման համար արտասահման տեղափոխվելու հայցը։

526