Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա, և հետևաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ, և չենք բանակցում սրա շուրջ», - այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նախարարն ընդգծեց, որ խաղաղությունը հաստատված է և մի շարք էական հարցերի շուրջ համաձայնություններ ձեռք բերված են, սակայն կան հարցեր, որ երկու երկրները չեն համաձայնվում դրանց շուրջ. «Հիմա սա այդ հարցերից մեկն է: Մենք չունենք անգամ համաձայնություն այն մասին, որ Ադրբեջանի Սահմանադրությունը, որը իրենից ենթադրում է որոշակի սպառնալիքներ ՀՀ տարածքների ամբողջականության նկատմամբ, բանակցային օրակարգի մաս է: Մեր նպատակին նախաստորագրմամբ հասել ենք, խաղաղությունը հաստատված է, և մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները, վայելում ենք խաղաղությունը և տեսեք ինչեր ենք քննարկում: Քննարկում ենք քաղհասարակությունների շփումներ, էքսպերտների և լրագրողների փոխադարձ այցելություններ և այլն»:
Մանրամասները՝ տեսանյութում