Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիությունը կասեցրել է Վրաստանի մասնակցությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող անվտանգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի տարածաշրջանային նախագծերին։

Այս մասին ասվում է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու՝ երկրի արտաքին գործերի նախարարությանն ուղղված նամակում, որը հասանելի է դարձել «Рустави 2»-ին։

«Վրաստանում ստեղծված բացառիկ հանգամանքների և Եվրոպական խորհրդի 2024 թվականի հունիսի 27-ի կարծիքի համաձայն, որի արդյունքում դե-ֆակտո կասեցվեց Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին, տեղեկացնում եմ ձեզ, որ Վրաստանի մասնակցությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող անվտանգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հետագա տարածաշրջանային նախագծերին կասեցվել է»,- ասվում է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբիշվիլիին ուղղված նամակում։

363