Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրիպտոարժույթների առևտրով զբաղվող Ռոման Նովակի անհետացումն ու մահը, հնարավոր է, բեմադրված լինեն պարտքերից խուսափելու համար։
Այս մասին նոյեմբերի 7-ին հայտնել է Mash Telegram ալիքը՝ հղում անելով առևտրականի գործընկերներին։
Ավելի վաղ 78.ru-ն հաղորդել էր ԱՄԷ-ում ամուսնական զույգի՝ նախկինում խոշոր չափերի խարդախության համար դատապարտված, կրիպտոարժույթային առևտրով զբաղվող Ռոման Նովակի և նրա կնոջ՝ Աննայի անհետացման և սպանության մասին: Հեռուստաալիքի տվյալներով՝ զույգը առևանգվել է շորթման նպատակով, սակայն պահանջված գումարը չստանալուց հետո հանցագործները սպանել են նրանց։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իր «անհետացումից» կարճ ժամանակ առաջ Նովակը ներդրողներին խաբել է 500 միլիոն դոլարով՝ օգտագործելով իր սեփական կրիպտո փոխանցման հավելվածը՝ Fintopio-ն:
Նրանց մարմինները դեռևս չեն հայտնաբերվել։ Սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են. պարզվել է, որ նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են։ Նովակն ու Աննան դադարեցին շփվել հոկտեմբերի սկզբին։ 2020 թվականին Նովակը դատապարտվե էր խարդախության համար։