Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կարևորելով ստեղծարարության զարգացումն ու նոր հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև առաջնահերթություն տալով սոցիալական աջակցության կարիք ունեցող երեխաներին և առաջնորդվելով ներառական միջավայր ստեղծելու սկզբունքով՝ Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը։

Ծրագրով երեխաները հնարավորություն կունենան բացահայտելու նոր ոլորտներ և սովորելու.
• ռոբոտաշինություն,
• ծրագրավորում,
• արհեստական բանականություն,
• 3D մոդելավորում,
• էլեկտրոնիկա,
• թվային երաժշտություն:

Եթե 6-16 տարեկան ես, ապրում ես Երևանում և հետաքրքրված ես այս ոլորտներով, ապա այս ծրագիրը քեզ համար է։

Մանրամասների և մասնակցության համար զանգահարե՛ք 1-05 կամ դիմե՛ք ձեր վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժին:

122