Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնել էինք՝ այսօր ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։

ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել նախաձեռնված քրեական վարույթից, որը վերաբերում է Երևանում հանցավոր կազմակերպության միջոցով հողերի գրավադրմանը, փողերի լվացմանը, խարդախությանը և այլն։

Նշենք, որ 13 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում տարբեր մեղադրանքներով և Araratnews-ի տեղեկություններով՝ Վահան Քերոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցեու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

ՔԿ-ից հայտնել էին, որ 7 անձ ձերբակալվել է:

629