Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ:

Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք՝ խոսքը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի քրեական գործի մասին է:

Նա անցնում է նաև մեկ այլ գործով, մեղադրվում  է նախարար աշխատած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Ըստ մեղադրանքի՝ նախարարն իր տեղակալի միջոցով գնման գործընթացում ապահովել է «Սիներջի» ընկերության հաղթանակը, որի հետ կապ է ունեցել ինչպես անձամբ, այնպես էլ՝ միջնորդավորված: Այս գործը դատաքննության փուլում է:

781