Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գաղտնալսումներ իրականացնում է ոչ միայն ԱԱԾ-ն, բայց դուք նկատեցիք, որ նման գործողություններ կատարվել են նաև պարոն Վանեցյանի նկատմամբ, որը ԱԱԾ տնօրենն էր։ Դժվար է պատկերացնել, որ պարոն Վանեցյանն ինքն իրեն գաղտնալսեր։ Այս մասին Ազգային ժողովի նոյեմբերի 12-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հարցին, թե արդյոք գաղտնալսումները երբեմն իրականացվում են օրենքների պահպանմամբ։

«Երբ պարոն Վանեցյանն այլևս ԱԱԾ տնօրենի պաշտոնում չէր, ես իրեն հարց եմ տվել: Ինքը ասաց, որ մենք բացահայտել ենք: Ես ասել եմ՝ էդ դեպքում ասա՛ անունը՝ ո՞վ է արել, կամ որտեղից են արել: Ինչ-որ սխեմաներ ասեցին՝ դրսից, ներսից և այլն, բայց դա բավարար չէր: Պարոն Վանեցյանին Գլխավոր դատախազությունը պետք է ավելի հստակ հարցեր տար և ասեր՝ որտեղի՞ց ձեզ տեղեկություն, թե ձեզ ով է գաղտնալսել, որովհետև գաղտնալսել ԱԱԾ տնօրենին նշանակում է գաղտնալսել պետական բոլոր կառույցներին՝ փակ և բաց, որն անթույլատրելի է օտարների կողմից:

Ինչ վերաբերում է գաղտնալսված նյութերը շրջանառության մեջ լինելուն, կարծում եմ, որ մեր համապատասխան կառույցները պետք  է ոչ միայն ուսումնասիրեն, այլև բացահայտեն: Եթե գաղտնալսումը արվել է ՀՀ պատկան մարմինների կողմից, ապա նա ո՞նց կարող է իր գաղտնիության տիրույթից դուրս գալ: Եվ այդ բացահայտումը շատ կարևոր է, որպեսզի այդ գայթակղությունը՝ սկսած շարքային գաղտնալսողից, վերջացրած որոշում կայացնողով, այդ հնարավորությունից զրկված լիներ, որովհետև այդ տեխնիկական միջոցների վրա նաև մարդիկ են աշխատում: Այդ մարդկանց լսածն ի վիճակի են... որ ինչ-որ ձայնագրություններ իրենք անեն և օգտագործեն այլ նպատակով: Այ դրա բացահայտումը շատ կարևոր է մեր երկրի ներսում անվստահության հարցերի շուրջ մթնոլորտը փոխելու համար»,- ասաց նա:

1375