Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ պնդելով, որ փաստաբան Արսեն Բաբայանը ստում է:

«Փաստաբան Արսեն Բաբայանն ասում է, թե իբր «Ալեն Սիմոնյանը ստում է` Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին վերագրելով սպառնալիք հանցակազմը»։

Իրականում ստում է Արսեն Բաբայանը, քանի որ մեղադրանքն առաջադրում են իրավապահները, իսկ պարոն Սիմոնյանը, այո՛, այդ թվում սպառնալիքների մասով է հաղորդում տվել Քննչական կոմիտեին, քանի որ նշված եթերում հնչել է սպառնալիք։

Մնացած գնահատականներն արդեն իրավապահների տիրույթում են։

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա ԱԱԾ դիմակավորված անձինք ձերբակալել են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։

953