Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հեղինակավոր ELLE Magazine (US)-ը իր՝ «Beyond Rosalía: 6 Artists Powering Classical Music’s Comeback» մշակութային հոդվածում անդրադարձել է հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին։ 

Հոդվածում ներկայացվել է 6 արտիստների՝ նշելով, որ այս արտիստներն դասական երաժշտությունը դարձրել են իրենց կյանքի առաքելությունը: Նրանք ժամերով պարապել են և անխոնջ աշխատել՝ կատարելության հասնելու համար: 

Այս 6 արտիստների մեջ առանձնացվել է նաև Ջուլիանա Գրիգորյանը՝ որպես դասական երաժշտության վերադարձը ձևավորող առաջատար երիտասարդ արտիստներից մեկը։ 

«Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ընդամենը 27 տարեկանում հասել է բոլոր խոշոր բեմերին»,- գրված է հոդվածում։

Նշված է, որ Գրիգորյանն արդեն հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ Teatro alla Scala, Metropolitan Opera, Dutch National Opera, Teatro dell’Opera di Roma, Teatro Massimo di Palermo և այլուր։ Ամսագիրը շեշտում է, որ նման ձեռքբերումները բացառիկ են նման երիտասարդ տարիքում։

Թվարկված են նաև հայ օպերային երգչուհու կարևոր հաջողություններից մի քանիսը։ 2022 թվականին Գրիգորյանը գրավել է առաջին տեղը Պլասիդո Դոմինգոյի Operalia մրցույթում, իսկ 2024-ին արժանացել է բարձր գնահատվող Hilde Behrens Prize մրցանակին՝ հաստատելով իր բացառիկ տաղանդն ու խոստումնալից ապագան։ ELLE-ը շեշտել է նաև այն, որ Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի հետ։

Պարբերականը նշում է, որ 2025–2026 թթ. ստեղծագործական սեզոնը ևս հագեցած է լինելու․ Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա որպես Միմի «La Bohème» օպերայում, ինչպես նաև կվերադառնա Մետրոպոլիտեն օպերա՝ կրկին ներկայացնելով Լյուի դերը «Turandot»-ում, որով էլ կատարել էր իր հիշվող դեբյուտը այս բեմում։

Ջուլիանա Գրիգորյանը շարունակում է իր հզոր ձայնով գերել արվեստասեր հանդիսատեսին՝ ամբողջ աշխարհում, իր ուրույն տեղը կերտելով համաշխարհային մշակույթում։

485