Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգները ցուցաբերում է աճող հետաքրքրություն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն Ջոն Է. Հերբսթը։

Խոսելով Վաշինգտոնի քաղաքականության մասին՝ Հերբստը ընդգծել է նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրությունը համաշխարհային թեժ կետերում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խաղաղությունն ամրապնդելու շրջանակներում։

Նա խոսել է օգոստոսի 8-ին կայացած հանդիպման մասին, որտեղ Միացյալ Նահանգների, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրել են Բաքվի և Երևանի միջև խաղաղությունն ամրապնդող փաստաթուղթ։

«ԱՄՆ նախագահի անունով կոչված միջանցքը («Թրամփի ուղին») ընդգծում է նրա անձնական շահագրգռվածությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացը հաջողությամբ առաջ մղելու հարցում»,- ասել է Հերբսթը։

540