Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցվացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում մասնակցել եմ ԵՄ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի երկրների տրանսպորտի նախարարների նիստին, որի ժամանակ հանդես եմ եկել ելույթով։

Ընդգծել եմ, որ ժամանակակից աշխարհում տրանսպորտը կարևոր դեր է խաղում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման գործում։

Տրանսպորտային ենթակառուցվածքների ներդրումներն ապագայի ներդրումներն են՝ շարժունակության, տնտեսական կայունության և երկարաժամկետ զարգացման մեջ։

«Այս առումով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ ավտոճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ, իրականացվում է «Հյուսիս - Հարավ» մայրուղու կառուցման ներդրումային ծրագիրը, որը ձգվում է Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից մինչև Վրաստանի Հանրապետության սահման՝ 556 կմ նախագծային երկարությամբ»,-նշել եմ իմ ելույթում։

Ռազմավարական տրանսպորտալոգիստիկ նախագիծ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու զարգացումը՝ Հարավային Կովկասը վերածելով Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև առանցքային տարանցիկ հանգույցի:

Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը և TRIPP նախագծի իրականացումը, որը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղադրիչներից մեկն է, կդառնա տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատման առանցքային գործոններից մեկը։

Հետևաբար Հայաստանն իր աջակցությունն է հայտնում «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու» համակարգման հարթակի հետագա ամրապնդմանը և նպատակահարմար է գտնում ընդլայնել դրա գործառնականությունը։

676