Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանը Վրաստանի հատուկ բարեկամն է, և երկու կառավարությունները զարգացրել են բացառիկ բարեկամական հարաբերություններ, ուստի մեզ համար դժվար չի լինի որևէ հարցի շուրջ ընդհանուր լեզու գտնել։
Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է երկրի Հանրային հեռարձակող «Առաջին ալիքին» տված հարցազրույցում՝ խոսելով Թուրքմենստանում Ալի Ասադովի հետ հանդիպման մասին։
Նրա խոսքով՝ բանակցությունների թեման է Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման վերջնական հաստատումը։
«Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը։ Մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը, և ես կարծում եմ, որ բանակցությունների արդյունքների հիման վրա մենք հեշտությամբ կգտնենք լավագույն լուծումը, որը կծառայի բոլոր երեք երկրների շահերին»,- ասել է Կոբախիձեն։