Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրիտանացի սցենարիստ Թոմ Սթոփարդը, ով «Սիրահարված Շեքսպիրը» (1998) ֆիլմի համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների, մահացել է 88 տարեկան հասակում: Այս մասին հայտարարել է «United Agents» գործակալությունը։

«Խորը վշտով հայտարարում ենք, որ մեր սիրելի հաճախորդ և ընկեր Թոմ Սթոփարդը խաղաղությամբ մահացել է Դորսեթի իր տանը՝  շրջապատված իր ընտանիքով: Մենք կհիշենք նրա աշխատանքը, դրա հանճարեղությունն ու մարդկայնությունը, ինչպես նաև նրա սրամտությունը, քաջությունը, ոգու առատաձեռնությունը և անգլերեն լեզվի նկատմամբ խորը սերը», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Սթոփարդը նաև առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Բրազիլիա» ֆիլմի լավագույն սցենարի համար (1985): Նա նաև հայտնի է «Արևի կայսրությունը» (1987) և «Աննա Կարենինա» (2012) ֆիլմերով: Որպես ռեժիսոր՝ Սթոփարդը նկարահանել է «Ռոզենկրանցը և Գիլդենշտեռնը մեռած են» (1990) ֆիլմը, որը Վենետիկի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի։

585