Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր Ադրբեջանի կառավարության կողմից էթնիկ հայերի նկատմամբ իրականացված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լսումներ: 

Դաժան պատմություններից մեկը Գոհարինե Հովյանի մասին է: Այսօր լրանում է նրա տան ռմբակոծման, և ինչն ամենցավոտն է, 16-ամյա որդու մահվան տարելիցը:

Նա և իր մյուս՝ 13 -ամյա երեխան բազմաթիվ վիրահատություններ են ունցել, մարմինները պատված են բազմաթիվ սպիներով։ Այս պատմություն ամենադաժան մասը պատերազմի ընթացքում իր 16 տարեկան որդու դիակը Հայաստան տեղափոխելու համար դագաղ փնտրելն էր:

Նրա ձեռքերի վնասվածքներն այնքան ցավոտ էին, որ անգամ չէր կարողանում ամաններ լվանալ, բայց ամենամեծ կորուստը որդու կորուստն էր:

Նա ասում էր, որ լաց էր լինում ուրիշների կորուստների համար, բայց երբեք չէր մտածում, որ դա կարող է իր հետ պատահել։ Նա շեշտում է՝ թող Աստված բոլոր մայրերին ազատի այս ցավից՝  երեխային կորցնելու ցավից:

 

860