Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոր Նորքում սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել (Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 155-րդ հոդվածի 1-ին մաս) երկու անձի նկատմամբ: Այս մասին Araratnews-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, նշելով, որ մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցներից մեկը իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին։ Իրավապահները պարզել են, որ տեղի ունեցածը միտումնավոր վրաերթ է, մինչ այդ էլ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք։
Վրաերթի ենթարկված Բորիս Արզումանյանը մահացել է: