Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Բորիս» փոթորկի հետևանքով առաջացած հորդառատ անձրևները մարդկային զոհերի պատճառ են դարձել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Արտակարգ ծառայություններն ուժեղացրել են ջրհեղեղներից պաշտպանությունը։ 8 մարդ մահացել է, հազարավոր տներ վնասվել են ջրից։

Մահվան դեպքեր են գրանցվել Ռումինիայում, Լեհաստանում և Ավստրիայում։

Զոհերի մեծ մասը Ռումինիայում է։ Չորս մարդ մահացել է այնտեղ շաբաթ օրը՝ Գալաթի քաղաքի մերձակայքում, երկրի հարավ-արևելքում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, ևս երկու մարդ՝ կիրակի օրը։

Բացի այդ, ինչպես հաղորդում է Reuters-ը, չեխ փրկարարները որոնում են երեք մարդու, ովքեր եղել են երկրի արևելքում գետն ընկած ավտոմեքենայում։

Չեխիայում ջրհեղեղի պատճառով որոշ շրջաններում տարհանում է հայտարարվել։ Պրահայում ջրհեղեղի պատնեշներ են տեղադրվել։

Կլիմայի փոփոխության պատճառով Եվրոպայում, ինչպես աշխարհի շատ այլ մասերում, ծայրահեղ անձրևների հավանականությունը մեծանում է: Ավելի տաք մթնոլորտը կարող է ավելի շատ խոնավություն պահել, ինչը հանգեցնում է ավելի առատ տեղումների:

Կանխատեսվում է, որ հորդառատ անձրևները կշարունակվեն առնվազն մինչև երկուշաբթի օրվա վերջ։

Ամենաշատ տեղումները գրանցվել են Չեխիայում. հինգշաբթի օրվանից երկրի արեւմուտքում գտնվող լեռներում տեղացել է 288 մմ անձրեւ։ Սա մոտավորապես երեք ամսվա տեղումներ է ընդամենը երեք օրվա ընթացքում:

203