Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«ԵՄ-Հայաստան համագործակցությունը գնալով լավանում է: Այսօր ռազմավարական նոր օրակարգ ենք ընդունել ԵՄ-Հայաստան գործընկերության համար: Սա ընդհանուր հավակնություն է բազմաթիվ այլ ոլորտներում աշխատելու համար: Մենք համագործակցելու ենք վիզաների ազատականացման, անվտանգության և այլ ոլորտներում»,- այս մասին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հանդիպման արդյունքների ամփոփմանը ասաց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: 

Կալասը հայտարարեց 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղության և ավելի դիմակայուն Հայաստանի համար. «Մի քանի նախաձեռնություններ են իրականցվելու՝ ականազերծման գծով, վերապատրաստում, սարքավորումներ են տրամադրվելու, իհարկե Հայաստանն էլ այլ մարտահրավերներ ունի»: 

Մանրամասները՝ տեսանյութում
 

658