Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը համաձայն չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցային խմբում իրեն չընդգրկելու որոշման հետ։ Այս մասին գրում է Politico-ն։

«Բացեք պայմանագրերն ու կարդացեք դրանք։ Ո՞վ է զբաղվում անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով։ Ինչպես մենք միշտ ասում ենք մեր գործընկերներին, Եվրոպայում իրավունքի գերակայությունը փաստացի ամրագրված է պայմանագրերում։ Ուստի ես մնում եմ իմ դիրքորոշմանը։ Պատրաստ եմ կատարել նաև այդ աշխատանքը»,- լրագրողներին ասել է Կալասը՝ պատասխանելով բանակցային գործընթացին իր չմասնակցելու մասին հարցին։

Եվրոպացի դիվանագետների խոսքով՝ Կալասին բանակցային խմբում չընդգրկելը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հասցեին նրա հնչեցրած քննադատությամբ։

94