Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կամբոջայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Կամբոջայի և Թաիլանդի սահմանին սրվող հակամարտության հետևանքով զոհվել է 11 կամբոջացի, 76-ը՝ վիրավորվել։

Նախարարության տվյալներով՝ անցյալ շաբաթավերջից Կամբոջայի սահմանային տարածքների վրա շարունակվող թայլանդական հրետակոծությունները 270,000 կամբոջացու ստիպել են լքել իրենց տները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կամբոջայի իշխանությունները ժամանակավորապես փակել են Թաիլանդին սահմանակից վեց նահանգներում գտնվող ավելի քան 900 դպրոց, որոնցում սովորում է ավելի քան 216,000 աշակերտ։

Դեկտեմբերի 7-ին Թաիլանդի և Կամբոջայի սահմանին սկսվել են բախումներ։

521