ԱԳ նախարարի տեղակալը Կամբոջայի Թագավորության ԱԳ պետքարտուղարին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Կամբոջայի Թագավորության ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մեաս Կիմ Հենգի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով խորացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Քննարկել են նաև վերականգնվող և կանաչ էներգետիկայի զարգացման ուղղությամբ երկու երկրներում իրականացվող քաղաքականությունը:
ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը։
07 Մայիս, 2026 16:10
330
Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին
18 Օգոստոս, 2026 14:36
ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ-ները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները
08 Փետրվար, 2026 10:20
Հայաստանի և Կամբոջայի արտաքին գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
07 Փետրվար, 2026 20:20