Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մասնակցության հրավեր
Պատվիրատու՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն, այսուհետ՝ Պատվիրատու, հրավիրում է հայտատուներին ներկայացնել հայտեր «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Շամբ ՀԷԿ-ի տանիքի փոխարինման աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթի հետ կապված գնումների համար։
Բաց մրցույթի հղման համար՝ «ՔԳՀԿ 20/25»
Երկիրը՝ Հայաստան
Մրցույթի մեկնարկի ամսաթիվ՝ 16 դեկտեմբեր 2025թ.
Հարգելի գործընկերներ,
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն (Պատվիրատու), հայտարարում է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Շամբ ՀԷԿ-ի տանիքի փոխարինման աշխատանքների կատարման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ:
- Բաց մրցույթը կիրականացվի երկու փուլով: Հայտատուները տեխնիկական և ֆինանսական առաջարկները ներկայացնում են միաժամանակ երկու փակ ծրարներով Coupa էլ․ գնումների համակարգի միջոցով (Coupa Supplier Portal (coupahost.com))։ ՀՀ ռեզիդենտները փաստաթղթերը հաստատում են էլեկտրոնային ստորագրության միջոցով, իսկ ոչ ռեզիդենտները՝ բնօրինակից սկանավորված տարբերակով։
- Գնման ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են ՀՀ Ֆինանսների նախարարության հրապարակած գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (հղում), և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (հղում):
- Հայտերը կբացվեն և կգնահատվեն մրցութային փաթեթի պահանջների համապատասխան։ Ցանկացած տեխնիկական առաջարկ, որը չի բավարարի մրցութային փաթեթի և/կամ տեխնիկական բնութագրի պահանջներին, կհամարվի չհամապատասխանող։ Տվյալ հայտատուի ֆինանսական առաջարկը չի դիտարկվի:
- Աշխատանքների տևողությունը 90 օր է (պատվիրատուի և Կապալառուի համաձայնությամբ պայմանավորված՝ աշխատանքների սկիզբը կարող է փոփոխվել, հետաձգվել)։
- Նշված աշխատանքները դասվում են Կապալառուների Աշխատանքի Պաշտպանության Տեխանվտանգության և Շրջակա միջավայրի պահպանման կառավարման ընթացակարգի Ա դասի ռիսկայնությանը։
- Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի հունվարի 20-ը, 11:00-ն, Երևանի ժամանակով:
Հայտատուները, ովքեր հետաքրքրված են սույն գնումով, կարող են գրել. [email protected] նշելով իրենց էլ. հասցեն հաստատել իրենց հետաքրքրությունը և ստանալ Coupa համակարգին մասնակցելու հրավեր:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար ընկերությունները կարող են գրել գնումների մասնագետ Արևիկ Նիկոլայանի էլ․ հասցեին՝ [email protected] կամ զանգահարել՝ հեռ.+(374) 95 017014։
- Մրցութային փաթեթը կազմվել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Գնումների ընթացակարգին համապատասխան և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 19-ի 273Ա որոշմամբ և նրա փոփոխություններով: (Public procurement procedures_2025): Բաց մրցույթը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գնումների ընթացակարգի համաձայն:
- Սույն մրցույթից բխող վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում:
Մրցութային փաթեթին ամբողջությամբ անվճար կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․20.25 Open Tender: