Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ տեսանյութ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում որմնանկարներ կամ գրաֆիտի իրականացնելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին՝ կցելով նախագծի մանրամասն էսքիզային առաջարկը և ներկայացնելով դրա նպատակն ու բովանդակությունը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նշվում է, որ եթե նախագիծը նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքի վրա, անհրաժեշտ է նաև ներկայացնել շենքի սեփականատիրոջ, համատիրության նախագահի կամ տվյալ շենքի բնակիչների կողմից ստորագրված համաձայնությունը կամ թույլտվությունը։
«Առանց համապատասխան թույլտվությունների իրականացված որմնանկարները կամ գրաֆիտիները ենթակա են մաքրման՝ իրականացնողի, վարչական շրջանի կամ համատիրության կողմից»,- նշվում է հաղորդագրությունում։
13 Հունիս, 2026 12:02
426
Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին
31 Հուլիս, 2026 23:54
ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ», ծանոթացել վերջին վթարավերականգնողական աշխատանքներին
31 Հուլիս, 2026 23:21
Լոռու քրեական ոստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել բազմադրվագ հանցագործություններ․ ՆԳՆ
31 Հուլիս, 2026 22:35