Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ինքնաթիռը, որը ժամանում էր Եվրամիության գագաթնաժողովին, վնասվել է Բրյուսելի օդանավակայանում։

«Բրյուսելում լարված գագաթաժողովն անհաջող է սկսվել։ Օդանավակայանում թեքահարթակով մեքենան բախվեց մեր ինքնաթիռին՝ այն դարձնելով թռիչքի համար ոչ պիտանի, մենք ստիպված եղանք այն թողնել այստեղ», - գրել է Ֆիցոն:

Ֆիցոն նշել է, որ աջակցություն է հայտնել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, «ով միտումնավոր չի մասնակցել այս գագաթնաժողովին՝ բողոքելով ԵՄ ինստիտուտների կողմից Սերբիայի նկատմամբ անարդար վերաբերմունքի դեմ»։

458