Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Անկարայի գագաթնաժողովից հետո ՆԱՏՕ-ի հռչակագիրը չի ներառի անդամ պետությունների կողմից Ուկրաինային ֆինանսապես աջակցելու պարտավորություն: 

Ֆիցոն հայտնել է, որ նամակ է ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, որում նշվում է, որ «Սլովակիան, ինչպես ԵՄ-ի կողմից Կիևին տրամադրված 90 միլիարդ եվրոյի վարկի դեպքում, չի մասնակցի Անկարայի գագաթնաժողովում ստեղծված որևէ նման ֆինանսական մեխանիզմի»:

Վարչապետը գրավոր պատասխան է ստացել Ռյուտեից: «Գլխավոր քարտուղարը հստակ նշել է, որ Անկարայում ընդունվելիք հռչակագիրը չի պարտավորեցնի ՆԱՏՕ-ի որևէ անդամ պետության կայացնել որևէ ֆինանսական որոշում՝ ելնելով Ուկրաինայի շահերից»,- նշել է Ֆիցոն:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-ին և 8-ին: 

124