Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օրեր առաջ մեկտեղվել էին տնտեսության, առողջապահության, մշակույթի և հանրային ոլորտներում գործունեություն ծավալող և ակնառու հաջողությունների հասած անհատներ, որի նպատակն էր խրախուսել և մրցանակներ հանձնել ոլորտի առաջատարներին։
Կազմակերպիչը՝ «Էյ Էյ Դի Փրոջեքթ» ընկերությունն է, որը տարեվերջյան միջոցառման շրջանակներում ամփոփեց կարևոր ու հաջողված նախագծերը և «Ազգային վարկանիշ» անվամբ մրցանակներ ու հուշամեդալներ հանձնեց վաստակավոր բժիշկների, մշակութային գործիչների, գործարարների և հանրային ծառայողների։
Ամանորյա երեկույթը մեկնարկեց նախ հայ բժիշկների մեծարմամբ։ Ներկայացվեց ընկերության կողմից այս տարի հեռուստատեսությամբ ցուցադրված «Նոր շնչառություն»՝ հայ բժիշկների ծանր առօրյային անդրադարձող առաջին վավերագրական ֆիլմը, որտեղ իրական հերոսների իրական պատմությունները անտարբեր չէին թողել հանրությանը։ Մասնագիտական անձնվեր ծառայության համար «Ազգային վարկանիշ» հուշամեդալներով պարգևատրվեցին «Նորք-Մարաշ» ԲԿ սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գագիկ Հեբոյանը, «Հայ- Ամերիկյան» առողջության կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Քոչարյանը․ «Երևան» բժշկագիտության կենտրոնի գաստրոէնտերոլոգիական և հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանը, ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնի արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար Լևոն Խալաթյանը, Վ․ Ավագյանի անվան ԲԿ լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի ղեկավար Լուսինե Բեկիրսկա – Թամազյանը, Էրեբունի ԲԿ նեյրովիրաբույժ Նաիրի Մարգարյանը․
Շնորհակալագրեր տրվեցիին նաև Ֆիլմի ստեղծմանն աջակցողներին։ Համընդհանուր հանրային շահի, բարձր սոցիալական պատասխանատվության և գլխավոր հովանավորության համար պատվոգիր հանձնվեց «Էկոմոթորս»-ի հիմնադիր Արմեն Աբրահամյանին։
Մրցանակներ ստացան նաև առողջապահության ոլորտի այլ ընկերություններ։ Նորարարությունների շարունակական ներդրման համար հուշամեդալներ ստացան «Արմավիր Դենտ» ստոմատոլոգիական կենտրոնը և «Սմարթ Մեդ» նորարարական վիրաբուժության և ստոմատոլոգիական կենտրոնը․
Հուշամեդալների և այլ մրցանակների արժանացան նաև «Էյ Էյ Դի Փրոջեքթ» ընկերության կողմից լույս ընծայած «100 և 5» բիզնես պատմություն գրքում հատկանշական անդրադարձով առաձնացող գործարարները։ Մեծարանքի արժանացան նաև այն հայրենական ապրանքանիշների հիմնադիրները, որոնք իրենց աշխատասիրության, ազնվության, բարեխղճության, որակյալ ծառայությունների մատուցման և գործին անձվիրաբար նվիրվելու շնորհիվ կարողացել են ձևավորել բարի համբավ ու բարձր հեղինակություն․
«Ազգային վարկանիշ» հուշամեդալի արժանացան մի քանի տասնյակ գործարարներ, մասնավորապես Manassian Consulting Group բիզնես կրթական եւ խորհրդատվական կենտրոնի հիմնադիր, բիզնես փորձագետ Հայկ Մանասյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը,