Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մարզերում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ին՝ կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային՝ գոտում ձյան տեսքով։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 27-28-ը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։

919