Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շատ է խոսվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու և հենց Եկեղեցու կողմից քաղաքական գործունեություն ծավալելու անթույլատրելիության մասին: Սրա շուրջ, ըստ էության, Հայաստանի հանրության շրջանում կա ըմբռնում, եթե չասենք կոնսենսուս կամ կոնսենսուս՝ մինուս մի քանիսը:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց այս կետից մեկ ուրիշ հարց է ծագում՝ արդյոք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պե՞տք է առնչություն ունենա մեր հանրային-քաղաքական կյանքին, և եթե այո, ինչպիսի՞ առնչություն:
Ես կարծում եմ, որ, այո՛, պետք է ունենա առնչություն, և Եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրոկառավարական, որտեղ նույնիսկ ամենասուր քաղաքական հակառակորդները Եկեղեցու տարածքում մի կողմ են դնում իրենց հակասությունները և կարող են կողք կողքի լինել մեր ազգային-եկեղեցական տոների ժամանակ, կողք կողքի մասնակցել պատարագի, կողք կողքի աղոթք հղել առ Աստված, իրար հետ կողք կողքի հաղորդություն ընդունել և կողք կողքի հաղորդակցվել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին»,- ասում է վարչապետը:
Հիշեցնենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը հասել է 16-ի։