Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, որոնք դեկտեմբերին այցելել էին Մոսկվա, շուտով նախատեսում են վերադառնալ Ռուսաստանի մայրաքաղաք և հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանք պնդում են, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին, սակայն նշում են, որ ծրագրերը դեռևս վերջնականապես չեն որոշվել, իսկ ժամկետները կարող են հետաձգվել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Ուիթքոֆը և Քուշները կներկայացնեն ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրերի վերջին նախագծերը, այդ թվում՝ անվտանգության երաշխիքները, որոնք ԱՄՆ-ն և Եվրոպան մտադիր են տրամադրել Կիևին։

309