Ստեփանավանի բնակչի տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում հունվարի 12-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ստեփանավան քաղաքի 64-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։
Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ 64-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 64-ամյա տղամարդու տանը և ավտոտնակում հայտնաբերվել են ատրճանակ, փամփուշտ և մոտ 80 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
64-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն:
14 Հունվար, 2026 19:19
489
Ստեփանավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
23 Ապրիլ, 2026 16:50
Վարչապետը տեսանյութ է հրապարակել Ստեփանավանից
11 Ապրիլ, 2026 12:50
Ապրիլը՝ Ստեփանավանում․ Սուրենյան
10 Ապրիլ, 2026 13:58
Կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
18 Ապրիլ, 2026 16:17
Ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել
25 Փետրվար, 2026 15:27
53-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահել
21 Նոյեմբեր, 2025 12:33