Ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր քաղաքի 28-ամյա բնակիչը մեքենայում զենք-զինամթերք է պահում: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա փետրվարի 21-ին Քուչակ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել, զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել է «ՏՕԶ-8» տիպի հրազեն և փամփուշտներ:
28-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում:
25 Փետրվար, 2026 15:27
346
Կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
18 Ապրիլ, 2026 16:17
Ստեփանավանի բնակչի տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել
14 Հունվար, 2026 19:19
53-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահել
21 Նոյեմբեր, 2025 12:33
Բացահայտվել է տելեգրամի միջոցով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը․ չորս անձ ձերբակալվել է
03 Հունիս, 2026 18:51
Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ
20 Մայիս, 2026 23:12
Համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
21 Ապրիլ, 2026 19:25