Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռումինական ռադիոն հաղորդում է, որ Բուխարեստում Ռումինիայի կառավարության գլխավոր գրասենյակի դիմաց մի քանի հազար մարդ մասնակցել է բողոքի ցույցի։
Մայրաքաղաքում միաժամանակ երկու հանրահավաք է անցկացվել։ Գլխավոր գրասենյակի դիմացի հրապարակում առաջինը հավաքվել են կառավարության կողմից սահմանված նոր հարկերի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները։ Նրանք պահել են ազգային դրոշներ, փչել վուվուզելաներ և վանկարկել հակակառավարական կարգախոսներ։
Այնուհետև նրանց միացել են այսպես կոչված՝ Վեքսլերի օրենքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները. այդ օրենքն ուղղված է ծայրահեղականության դեմ պայքարին և կազմակերպվել էր ազգայնական «Պահպանողական գործողություն» և «Ռումինացիների միավորման դաշինք» կուսակցությունների կողմից»։
Ըստ այս օրենքի՝ մինչև 5 տարվա ազատազրկում է նախատեսում ռասիստական և հակասեմական արտահայտությունների համար, որոնք ցուցարարները համարում են խոսքի ազատությունը ճնշելու գործիք։