Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Կոտայքի մարզ, Վերին Պտղնի, թիվ 1) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի 2 վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
16 Հունվար, 2026 16:44
564
Կասեցվել է «ՇԱՀԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ» ԱՁ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
12 Մարտ, 2026 17:41
Վանաձորի Ռան Օիլ բենզալցակայանում ծեծկռտուքի մասին լուրերը կեղծ են
23 Դեկտեմբեր, 2025 21:57
Մարտունիում գործող գազալցակայանը տուգանվել է թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար. ՄՍՇՊՀ
17 Դեկտեմբեր, 2025 17:41