ԱՄՆ-ում եղնիկը կոտրել է ապակին և մտել բանկ․ տեսանյութ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լոնգ Այլենդի ոստիկանության կողմից ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես է եղնիկը կոտրում բանկի պատուհանը և մտնում ներս։
Վայրի եղջերուի մտնելուց հետո միացվել է գողության ազդանշանը Webster բանկում։ Հինգ ոստիկան հետապնդել են եղնիկին, անվնաս կերպով ուղղորդել դեպի նույն կոտրված պատուհանը՝ ազատ արձակելով նրան դեպի բնություն:
«Եղնիկին մեղադրանք չի առաջադրվել, և նա կարող է մեկ այլ բանկ մտնել օրերից մի օր»,- կատակել է ոստիկանության ներկայացուցիչը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է եղջերուն բախվում գրասենյակային կահույքին և ցատկում սեղանի վրայով՝ փորձելով փախչել ոստիկանությունից։
23 Հունվար, 2026 12:44
544
Եղնիկին դուրս են բերել ջրանցքից
23 Մայիս, 2025 21:04
Երևանի կենդանաբանական այգում եվրոպական արու եղնիկ է ծնվել
14 Հունիս, 2021 22:38
Իրանին հարվածները եղել են երեք մեծ հայրենասերների հիշատակին․ Թրամփ
20 Հուլիս, 2026 14:41
Իրանը միջնորդներից ստացել է լարվածության թուլացմանն ուղղված որոշ առաջարկներ. Բաղայի
20 Հուլիս, 2026 14:23
Պենտագոնը թաքցրել է տասնյակ վիրավոր ԱՄՆ զինվորականների մասին տեղեկությունները․ NYT
20 Հուլիս, 2026 14:14