Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով):
Այս մասին տեղեկությունը Araratnews-ին փոխանցեցին ՀՀ Քննչական Կոմիտեից. «Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը»։
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել եպիսկոպոսներ: Գործը վերաբերվում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին, որը 3 օր առաջ կարգալույծ հռչակվեց։