Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 10-ին՝ ժամը 21:52-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» «Mitsubishi» և «BYD» մակնիշների ավտոմեքենաները։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել մեքենայից․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

259