Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները ժնևյան բանակցություններում քննարկել են անվտանգության հարցեր և հնարավոր լուծումների իրականացումը։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար և ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը՝ երկօրյա հանդիպումից հետո։

«Մենք քննարկել ենք անվտանգության պարամետրերը և հնարավոր լուծումների իրականացման մեխանիզմները։ Որոշ հարցեր պարզաբանվել են, մինչդեռ մյուսների վերաբերյալ լրացուցիչ համակարգում է պետք։ Սա բարդ աշխատանք է, որը պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը և ժամանակ։ Կա առաջընթաց, բայց այժմ առանց մանրամասների»,- լրագրողներին ասել է նա։ Ճեպազրույցի տեսանյութը տեղադրվել է Ումերովի Telegram ալիքում։

Ումերովը նշել է, որ հաջորդ քայլը կոնսենսուսի հասնելն է՝ լուծումները մայրաքաղաքներին ներկայացնելու համար։

440