Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային մեկնաբանել է Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա իրականացված հարձակումը։

Բաղային հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնյաները թե՛ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ ուղիղ շփումների ընթացքում, թե՛ ուղարկված հաղորդագրություններում պնդել են, որ միջադեպը դիտավորյալ չի եղել։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ուկրաինայի նախագահի հայտարարությունները մատնանշում են հարձակման նպատակաուղղված բնույթը։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։

70