Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ դրոշի ներքո նավարկող նավը մտել է Կուբայի ջրեր և կրակ է բացել: Կուբայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ կուբացի սահմանապահները պատասխան կրակ են բացել և սպանել նավի վրա գտնվող չորս հոգու։ Այս մասին ասվում է նաև Կուբայի դեսպանատան մամուլի ծառայության X էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Կուբայի ափային պահպանության աշխատակիցները վիրավորել են ևս վեց մարդու:

Պահակային նավի վրա եղել է հինգ սպա: Նախարարությունը հայտնել է, որ երբ իրենց նավը մոտեցել է Ֆլորիդայում գրանցված նավին՝ ուղևորներին ճանաչելու համար, «նավից կրակոցներ են արձակվել», ինչի հետևանքով վիրավորվել է կուբայական նավի կապիտանը:

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները հետաքննում է Կուբայում ամերիկյան նավակի հետ կապված միջադեպը և համապատասխանաբար կարձագանքի։

250