Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին պարաշյուտով իջեցնել Կուբա՝ «խնդիրը լուծելու համար»։

«Գուցե, երբ վերջացնենք Իրանի հարցը, հետդարձի ճանապարհին Մարկոյին իջեցնենք Կուբա։ Նրան այնտեղ պարաշյուտով կուղարկենք։ Կիջեցնենք հենց Կուբայի կենտրոնում, և նա երկու րոպեում կլուծի այդ խնդիրը»,- հայտարարել է Թրամփը Տեխաս նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ։

«Կուբան շարժվում է մեր ուղղությամբ, ինչպես և մնացած ամեն ինչ, որովհետև մեր երկիրը կրկին հարգում են»,- հավելել է Թրամփը։

ԱՄՆ պետքարտուղարը, որը նաև նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականն է, Տեխաս կատարած այցի ընթացքում ուղեկցել է ամերիկացի առաջնորդին։

Սեպտեմբերի վերջին CBS News հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ ցամաքային զորքերի ներքին փաստաթղթին, հայտնել էր, որ ամերիկյան զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Կուբայում հնարավոր ռազմական գործողության։

Օգոստոսին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Կուբայի նկատմամբ հետագա քայլերի բոլոր տարբերակները, այդ թվում՝ ռազմական գործողությունների հնարավորությունը։

79